Լրահոս

12.03.2022 16:57


Արցախում կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք է գրանցվել

Արցախում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 58 թեստավորում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Ստացիոնար բուժվում է 23 մարդ:

2022 թվականին կատարվել է 10120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

Այս խորագրի վերջին նյութերը