Լրահոս

25.07.2011 17:18


Բրեյվիկի գործի լսումները կանցնեն փակ դռների ետևում

Բրեյվիկի գործի լսումները կանցնեն փակ դռների ետևում

Անդերս Բրեյվիկի գործի լսումները կանցնեն փակ դռների ետևում, այս մասին այսօր հայտնել է դատարանի ներկայացուցիչը։

Գործի լսումների շրջանակներում նորվեգական ոստիկանությունը փորձում է երկարացնել գործի հետաքննությանը ժամկետը։ Ոստիկանության մամուլի քարտուղար Վիոլա Բյելլանդը հիշեցրել է, որ ըստ նորվեգական օրենսդրության՝ ժամանակավոր ձերբակալման շրջանը կազմում է 4 շաբաթ, սակայն առանձին դեպքերի համար այն կարող է երկարացվել մինչև 8 շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ներկա պահին Բրեյվիկն ունի կասկածյալի կարգավիճակ։ Ըստ Նորվեգիայում գործող իրավական համակարգի՝ նա չի կարող մեղադրվել, քանի դեռ ոստիկանական հետաքննությունը չի ավարտվել։

Հիշեցնենք, որ Բրեյվիկը պահանջում էր, որ բաց դատավարություն ընթանա։

Հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ պայթյուն, այնուհետև մի քանի ժամ անց քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնդակահարեց շուրջ 80 մարդու։ Ընդհանուր առմամբ այդ ահաբեկչության զոհն է դարձել 93 մարդ, 97–ն էլ վիրավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը