Ինչո՞ւ ծագումով ջավախահայ Հովհաննես Այվազյանին թույլ չեն տվելել մտնել Վրաստան
Հայաստանից Վրաստան մեկնող ՀովհաննեսԱյվազյանին՝ ծագումով ջավախահայ, Հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն, «Ջավախք» հայրենակցական միության նախկին նախագահ, թույլ չեն տվել հատել սահմանը։
«7օր»–ը կապ է հաստատել Հովհաննես Այվազյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է իրեն Վրաստան չթողնելու պատճառը։
Մեզ հետ զրույցում Այվազյանը նշել է, թե վրացական անցակետում իրենց ասել են՝ իր մուտքը Վրաստան արգելված է, և որևէ բացատրություն չեն տվել։
–Ես այսօր խոսել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, և նա ինձ ասել է, որ կպարզի, թե պատճառն ինչումն է։ Ինքն ինձ ասել է, թե որոշ մարդիկ կան, որոնց մուտքն արգելված է Վրաստան, և նրանց մասին ինքը տեղյակ է, բայց իմ մասին ինքը տեղեկություն չուներ։ Հիմա ես սպասում եմ, ու մի քանի օրից պետք է որ պատասխան տան,–ասել է նա։
Խոսելով հետագա գործողությունների մասին՝ Հովհաննես Այվազյանը նշել է, թե եթե դեսպանատնից իրեն տված պատասխանը չբավարարի, ապա ինքը հաստատ աղմուկ է բարձրացնելու, իսկ առայժմ սպասում է՝ հուսալով, որ թյուրիմացություն է եղել։
«7օր»–ը նաև դիմել է ՀՀ ԱԳՆ–ին՝ իմանալու հայակակն կողմի արձագանքը այս երևույթին։ Մեզ հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ասել է, թե իրենք այդ հարցը դեռ պարզում են։
Ինչո՞ւ ծագումով ջավախահայ Հովհաննես Այվազյանին թույլ չեն տվելել մտնել Վրաստան
Հայաստանից Վրաստան մեկնող Հովհաննես Այվազյանին՝ ծագումով ջավախահայ, Հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն, «Ջավախք» հայրենակցական միության նախկին նախագահ, թույլ չեն տվել հատել սահմանը։

7or.am