Լրահոս

12.03.2022 11:54


Երևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Kia-ին

Երևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Kia-ին

Երեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են Լուսինե Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի և Նարեկ Սողոմոնյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Kia-ն եղել է կայանված, երբ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին։

Այս խորագրի վերջին նյութերը