Սոբչակը, Իվլեևան, Բուզովան, Սեդոկովան և այլ աստղեր հրաժեշտ են տվել Instagram-ին
Instagram սոցկայքի արգելափակումը ՌԴ-ում կսկսվի մարտի 14-ից՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։
«Քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերից ժամանակ կպահանջվի՝ իրենց ֆոտո և վիդեո նյութերն այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու, բաժանորդներին ծանուցելու համար, «Ռոսկոմնադզոր»-ը որոշել է մարտի 14-ին ժամը 00:00-ից սկսել Instagram մուտքի սահմանափակումներ մտցնելու ընթացակարգը՝ օգտատերերին տրամադրելով հավելյալ 48 ժամ անցումային շրջան»,-ասել է «Ռոսկոմնադզոր»-ը։
Ինչպես գրում է starhit.ru-ն, հայտնիները զանգվածաբար տեղափոխվում են Telegram՝ հրաժեշտ տալով հայտնի սոցիալական ցանցին։
40-ամյա Քսենյա Սոբչակըչի ցանկացել սգալ սոցցանցում և ուղղակի շնորհակալություն է հայտնել ինը միլիոն հետևորդներին:
39-ամյա Աննա Սեդոկովան հրապարակել է հետևյալ գրառումը. «Ասում են՝ մինչև առավոտ Instagram-ը կփակվի... Եվ ես չէի ցանկանա հեռանալ առանց ձեզ շնորհակալություն հայտնելու։ Դուք միշտ եղել եք ինձ համար ամենահուսալի հենարանը, նույնիսկ երբ կոտրված էի։ Շնորհակալ եմ այս տարիների օգնության և աջակցության համար: Դուք ինձ շատ անգամ եք փրկել, հիմա ժամանակն է փրկել ինքներդ ձեզ: Դուք նույնպես, խնդրում եմ, հոգ տանեք ձեր մասին»:
Տիմատիի մայրը՝ Սիմոնա Չեռնոմորսկայան, որը գրեթե երեք միլիոն բաժանորդ ունի սոցցանցում, որոշել է չվշտանալ Instagram-ի արգելափակման համար և հրապարակել է զվարճալի տեսանյութ, որում տեղադրել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմից «Նապաստակների երգը»:
Մինչդեռ 36-ամյա Օլգա Բուզովան տխրել է այն մտքից, որ պետք է հեռանա սոցցանցից։ Այս պահին նա ունի ավելի քան 23 միլիոն բաժանորդ, որոնք նրան հետևում են 2012 թվականից ի վեր։
31-ամյա բլոգեր Նաստյա Իվլեևան, որը հայտնի է դարձել Instagram-ի իր էջի շնորհիվ, ողբերգություն չի սարքել այն ամենից, ինչ տեղի է ունենում, այլ որոշել է հարցում անցկացնել, թե ինչպես աշխատել նման պայմաններում և կապի մեջ մնալ։
Սոբչակը, Իվլեևան, Բուզովան, Սեդոկովան և այլ աստղեր հրաժեշտ են տվել Instagram-ին
Instagram սոցկայքի արգելափակումը ՌԴ-ում կսկսվի մարտի 14-ից՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։
«Քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերից ժամանակ կպահանջվի՝ իրենց ֆոտո և վիդեո նյութերն այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու, բաժանորդներին ծանուցելու համար, «Ռոսկոմնադզոր»-ը որոշել է մարտի 14-ին ժամը 00:00-ից սկսել Instagram մուտքի սահմանափակումներ մտցնելու ընթացակարգը՝ օգտատերերին տրամադրելով հավելյալ 48 ժամ անցումային շրջան»,-ասել է «Ռոսկոմնադզոր»-ը։
Ինչպես գրում է starhit.ru-ն, հայտնիները զանգվածաբար տեղափոխվում են Telegram՝ հրաժեշտ տալով հայտնի սոցիալական ցանցին։
40-ամյա Քսենյա Սոբչակը չի ցանկացել սգալ սոցցանցում և ուղղակի շնորհակալություն է հայտնել ինը միլիոն հետևորդներին:
39-ամյա Աննա Սեդոկովան հրապարակել է հետևյալ գրառումը. «Ասում են՝ մինչև առավոտ Instagram-ը կփակվի... Եվ ես չէի ցանկանա հեռանալ առանց ձեզ շնորհակալություն հայտնելու։ Դուք միշտ եղել եք ինձ համար ամենահուսալի հենարանը, նույնիսկ երբ կոտրված էի։ Շնորհակալ եմ այս տարիների օգնության և աջակցության համար: Դուք ինձ շատ անգամ եք փրկել, հիմա ժամանակն է փրկել ինքներդ ձեզ: Դուք նույնպես, խնդրում եմ, հոգ տանեք ձեր մասին»:
Տիմատիի մայրը՝ Սիմոնա Չեռնոմորսկայան, որը գրեթե երեք միլիոն բաժանորդ ունի սոցցանցում, որոշել է չվշտանալ Instagram-ի արգելափակման համար և հրապարակել է զվարճալի տեսանյութ, որում տեղադրել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմից «Նապաստակների երգը»:
Մինչդեռ 36-ամյա Օլգա Բուզովան տխրել է այն մտքից, որ պետք է հեռանա սոցցանցից։ Այս պահին նա ունի ավելի քան 23 միլիոն բաժանորդ, որոնք նրան հետևում են 2012 թվականից ի վեր։
31-ամյա բլոգեր Նաստյա Իվլեևան, որը հայտնի է դարձել Instagram-ի իր էջի շնորհիվ, ողբերգություն չի սարքել այն ամենից, ինչ տեղի է ունենում, այլ որոշել է հարցում անցկացնել, թե ինչպես աշխատել նման պայմաններում և կապի մեջ մնալ։
Աղբյուրը՝ tert.am