Լրահոս

12.03.2022 11:27


2 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 953 դեպք, որից 408 հազար 215-ը`առողջացած, 8570-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի:

Այս խորագրի վերջին նյութերը