Տնտեսական

12.03.2022 11:21


Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր. Արմավիրի բնակիչները խնդրի առաջ են կանգնել․ «Ժողովուրդ»

Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր. Արմավիրի բնակիչները խնդրի առաջ են կանգնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են:

Տեղեկացնենք, որ գյուղացիները մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, և այդ պատճառով շուկայում այն քչացել էր։ Վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները բավականին նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20-40 դրամով:

Այն բնակիչները, որոնք չեն ցանկանում իրացնել այդ գնով, հիասթափված քաղում և թափում են այն աղբանոցը: Բայց, մյուս կողմից, կանաչին 20–40 դրամով գյուղացին է իրացնում, իսկ վերավաճառողները գալիս են գնում և 150-200 դրամով են վաճառում: Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր»։

Այս խորագրի վերջին նյութերը