Աշխարհ

12.03.2022 19:45


Կատարում գիտնականները 6500-ամյա մարգարտյա ուլունք են հայտնաբերել

Կատարում գիտնականները 6500-ամյա մարգարտյա ուլունք են հայտնաբերել

Կատարի տարածքում նեոլիթյան ժամանակաշրջանի գերեզմանում հնագետները 6500-ամյա մարգարտյա ուլունք են հայտնաբերել։ Նշենք, որ այս տարածաշրջանը հանքարդյունաբերության և մարգարիտի ներմուծման հարուստ պատմություն ունի։ Պեղումները Կատարի թանգարանների վարչության աշխատակից Ֆերհան Սակալի ղեկավարությամբ են անցկացվել, հայտնում է Ancient Origins-ը:

Պահպանված աղբյուրները թույլ են տալիս իմանալ, որ Կատարը 8-րդ դարում մարգարիտների արդյունահանման և առևտրի կենտրոն է եղել։ Սակայն երկրում այս հարստության արդյունահանման և առևտրի մասին առաջին տեղեկությունները վերագրվում են մեր թվագրությունից առաջ երկրորդ հազարամյակի սկզբին։

Մարգարտյա ուլունքը հայտնաբերվել է նեոլիթյան ժամանակաշրջանի գերեզմանում՝ Վադի Դեբայան հուշարձանի տարածքում։ Հենց այստեղի գտածոներից են պատմաբանները շատ բան իմացել քարե դարում այս շրջանի առաջին վերաբնակիչների կյանքի մասին։ Բացի տեղացիների կրոնական համոզմունքների մասին տեղեկություններից, պատմաբանները տվյալներ են գտել նախապատմական ժամանակներում ապրելակերպի, հասարակության սոցիալական կառուցվածքի և տարածաշրջանի տնտեսական վիճակի մասին։

Հնագետները երկար տարիներ պեղումներ են կատարել այս վայրում։ Իշխանությունները նույնպես մեծ ջանքեր են գործադրում հուշարձանը պահպանելու և երկրի հնագույն պատմությունը հանրահռչակելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը