Microsoft-ը թողարկել է թարմացումներ Windows-ի համար, որոնցում շտկվել է 71 խոցելիություն, հաղորդում է TechAdvisor պարբերականը:
Մարտին թողարկված թարմացումների շարքը վերաբերում է Windows 10 և Windows 11 օպերացիոն համակարգերին: Ընդհանուր առմամբ մասնագետներն ուղղել են 71 խոցելիություն, որոնցից 2-ը համարվում էին կրիտիկական: Լրագրողների խոսքով՝ այդ պատճառով օգտատերերին խորհուրդ է տրվում թարմացնել իրենց օպերացիոն համակարգերը հնարավորինս արագ:
Բացի խոցելիությունը վերացնելուց թարմացումների ընթացքում ուղղվել է սխալը, որի հետևանքով օգտատերերը չեն կարողացել ամբողջովին մաքրել իրենց համակարգիչը տվյալներից: Microsoft-ում պատմել են, որ, եթե օգտատերերը միացնեին վիրտուալ ամպի մեջ տվյալների պահպանման ծառայությունը, ապա համակարգիչը մաքրելիս և հետագա սինքրոնացման ժամանակ փաստաթղթերը կարող էին ներբեռնվել դարձյալ սարքի հիշողության մեջ:
Լրագրողները նշել են, որ հաջորդ խոշոր թարմացումը 22H2-ն է Windows 11-ի համար պետք է թողարկվի հուլիսին: Ակնկալվում է, որ 2022թ. Microsoft-ը կթողարկի թարմացումների խոշոր շարք, և փետրվարի թարմացումները դրա առաջին մասն էին:
Microsoft-ն ուղղել է Windows-ի 71 խոցելիությունը

Աղբյուրը՝ news.am