Աշխարհ

12.03.2022 08:35


ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի ԶՈւ կողմից վերահսկվող Ուկրաինայի շրջանների քարտեզը

ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի ԶՈւ կողմից վերահսկվող Ուկրաինայի շրջանների քարտեզը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է Ուկրաինայի հարավային տարածքների ճշգրիտ քարտեզը Մարիուպոլի շրջանում, որտեղ Վոլնովախա քաղաքն անցել է Ռուսաստանի Զինված ուժերի և ժողովրդական աշխարհազորի վերահսկողության տակ։

Քարտեզից երևում է, որ ուկրաինացի զինվորականներն ամբողջությամբ կորցրել են Վոլնովախա բնակավայրը։ Ռուսաստանի զինված ուժերը հասել են Նովոդոնեցկոե-Նովոմայսկոյե-Եգորովկա բնակավայրերի գիծ:

Բլագոդատնոեի շրջանում ցուցադրված են ուկրաինական զորքերի ստորաբաժանումները, որոնք ընկել են շրջապատման մեջ։

Քարտեզից հետեւում է, որ ուկրաինական զորքերը բնակավայրերում ամրացված տարածքներ են կազմակերպում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը