Աշխարհ

12.03.2022 09:12


Հայաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում․ Հաջիև

Հայաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում․ Հաջիև

Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Minval.az-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Նման գաղափար կա, մենք սատարում ենք։ Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,-ասել է Հաջիևը՝ պարզաբանելով, որ Անթալիայում հնարավոր է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը