Քաղաքական

12.03.2022 08:03


Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման համար 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել. Ադրբեջանի արտգործնախարար

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման համար 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել. Ադրբեջանի արտգործնախարար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։

Այս մասին փոխանցում է Անադոլու գործակալությունը։

«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,֊ասել է Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Գործընթացն սկսելու համար, ադրբեջանցի դիվանագետի պնդմամբ, ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնում է նաև Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, սակայն Tert.am-ին ԱԳՆ֊ից պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Այս խորագրի վերջին նյութերը