Տնտեսական

11.03.2022 20:49


«Ամերիաբանկի» հաճելի անակնկալը կանանց

«Ամերիաբանկի» հաճելի անակնկալը կանանց

Կանանց տոների կապակցությամբ «Ամերիաբանկը» իր աշխատակիցների և գործընկերների համար հաճելի անակնկալ է պատրաստել: Բանկը բացիկների հավաքածու է կազմել՝ հայ հայտնի ու տաղանդաշատ 8 կանանց պատկերներով։ Գունազարդ նկարներում 8 հայ կին են, իսկ բացիկի դարձերեսին նրանց կերպարն է ներկայացված՝ իրենց բնորոշ առանձնահատկություններն ու բնավորության ուշագրավ գծերը:

Հայ հայտնի ու տաղանդաշատ 8 կանանց ցանկում ներառված են` գրող հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանը, երգչուհի Լուսինե Զաքարյանը, գրող Զապել Եսայանը, գրող հրապարակախոս Դիանա Աբգարը, Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից Ալենուշ Տերյանը, հայ առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբը, առաջին կին օվկիանոսագետ Անիտա Կոնտին, ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր մասնագետ Աննա Տեր-Վարդանյանը:

Յուրաքանչյուրին մտահղացման հեղինակն իր բնութագիրն է տվել․ «այնքան ստեղծագործ»՝ Սիլվա Կպուտիկյան, «այնքան լուսավոր»՝ Լուսինե Զաքարյան, «այնքան խիզախ»՝ Զապել Եսայան, «այնքան հայրենասեր»՝ Դիանա Աբգար, «այնքան առաջադեմ»՝ Ալենուշ Տերյանը, «այնքան ազատամիտ»՝ Սրբուհի Տյուսաբ, «այնքան համարձակ»՝ Անիտա Կոնտի, «այնքան հաստատակամ»՝ Աննա Տեր-Վարդանյան։

image_750x_622b68ecb5ccc

Այս խորագրի վերջին նյութերը