Կարծիք

11.03.2022 20:34


Դրանց երազած ապագան անապահով Հայաստանն ու Արցախն է՝ թուլացվող ու ջլատվող բանակով

Դրանց երազած ապագան անապահով Հայաստանն ու Արցախն է՝ թուլացվող ու ջլատվող բանակով

Մինչ արկակոծվում են Արցախի գյուղերը, մեր հայրենակիցներն արդեն քանի օր զրկված են ջեռուցման, գազ սպառելու հնարավորությունից, Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահում, ձեռքերը լվացել են Արցախից ու անվտանգության երաշխավորի պարտականությունից։

Մինչ արտգործնախարար Արարատ Միրզոյանը անթալիաներում է, իր խոսնակի շուրթերով նոր ցնորական գաղափար են սկսել շրջանառել, թե՝ «քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»։

Ասել է թե՝ Մինսկի խմբի հարցն այլեւս Արցախն ու նրա կարգավիճակը Արցախյան բանակցությունները չեն։ Ասել է՝ փոխվելու է Մինսկի խմբի առաքելությունը, մանդատը։ Արցախյան հարցով Ադրբեջանն է Մինսկի խմբի գործունեությանն ու ակտիվությանն արգելակում։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է միանում Ալիեւի քայլերին ու Մինսկի խմբին առաջարկում զբաղվել հայ-ադրբեջանական ինչ որ անորոշ հաշտությամբ։

Արցախի հարցի, իրավունքների ու պաշտպանության ուրացումն առավել անթաքույց է դառնում։ Սրանց խաղաղության պատկերացումը արկակոծվող, ամեն վայրբան սպառնալիքներով ապրող Արցախն է։ Սրանց երազած ապագան անապահով Հայաստանն ու Արցախն է՝ թուլացվող ու ջլատվող Բանակով։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը