Քաղաքական

11.03.2022 17:57


ՀՀ-ի և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում․ Մովսես Հակոբյան

ՀՀ-ի և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում․ Մովսես Հակոբյան

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ»,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը՝ Հակոբյանը նշել է․ «Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա՞ նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։

Այս խորագրի վերջին նյութերը