Լրահոս

25.07.2011 15:09


Սիրիայում թույլատրվել է նոր կուսակցություններ ստեղծել

Սիրիայում թույլատրվել է նոր  կուսակցություններ  ստեղծել

Ինչպես հաղորդում է ազգային «SANA» լրատվական գործակալությունը, Սիրիայի կառավարությունը հաստատել է նոր կուսակցություններ  ստեղծելու թույլտվության մասին օրենքը։

Օրենքը հաստատվել  է հուլիսի 25–ին։ Դրա համաձայն՝ կուսակցությունները պետք է զբաղվեն  «հայրենիքի տարածքային ամբողջականության պահապանմամբ և նպաստեն ազգային միասնությանը»։

Օրինագիծը նաև  ամրագրում է, որ կուսակցությունների  ղեկավարները պետք է ընտրվեն քվեարկությամբ, իսկ կազմակերպություններն իրենք պետք է հիմնված լինեն ժողովրդավարական սկզբունքների  վրա։

Նոր կուսկացության անդմաներ կարող են դառնալ 25 տարին լրացած Սիրիայի քաղաքացիները, ովքեր երկրում ապրել են ավելի քան 10 տարի, դատապարտած չեն եղել, երկրում կամ երկրից դուրս այլ կուսակցությունների  անդամ չեն։

Ցանկացած նոր  կուսակցություն պետք է առանվազն 1000 անդամ ունենա։ Բացի դա, նոր  կուսակցությունները մարդկանց չեն կարող համախմբել՝ ելնելով մասնագիտությունից,  կրոնից կամ ռասայից։

Նշենք, որ պաշտոնապես Սիրիան չի համարվում մեկ կուսակցության երկիր, սակայն 1973թ. Սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է, որ երկրի  իշխող ուժը պետք է լինի «Բաաս» կուսակցությունը, ինչը  գործնականում փակում էր քաղաքական այլ ուժերի ստեղծման ճանապարհն ու թույլ  չէր տալիս աշխուժանալ։

Այս խորագրի վերջին նյութերը