Huawei-ը ստեղծել է սմարթֆոն, որը չունի էկրանի շրջանակ և էկրանի կտրվածքներ, հայտնում է GizChina-ն։
Չինական կարգավորիչի տվյալների բազայում հայտնաբերված արտոնագիրը նկարագրում է սմարթֆոնի կառուցվածքը։ Սարքն առանձնանում է առանց շրջանակի դիսփլեյով՝ փաստաթղթում ասվում է, որ էկրանը մասամբ գաջեթի կողային եզրերին է տեղակայված։ Huawei Technologies Co. ընկերության կողմից գրանցված սարքը տեսախցիկի կտրվածքներ կամ կենսաչափական սենսորներ չունի:
Ըստ կոնցեպտուալ սմարթֆոնի պատկերների՝ սարքը անցքեր չունի։ Հիմնական տեսախցիկը տեղադրված է հեռախոսի հետևի մասում։ Լրագրողները ենթադրել են, որ գաջեթը առանց շրջանակի պատրաստվել է շնորհիվ այն բանի, որ դիմային տեսախցիկը և մատնահետքի սենսորը էկրանի տակ են ներկառուցված։
Սմարթֆոնը կառուցվածքային առումով տարբերվում է Huawei Enjoy 10 Plus-ից, որը չինական ընկերության առանց շրջանակի շարքի առաջին սարքն է։ Սակայն 2019թ․ սարքը վերին շրջանակից «ընկնող» առջևի տեսախցիկ ունի:
Huawei-ը առանց շրջանակի սմարթֆոն է ստեղծել

Աղբյուրը՝ news.am