Աշխարհ

11.03.2022 19:25


Պակիստանցին կրակել է նորածին դստեր վրա, քանի որ ցանկացել է տղա ունենալ

Պակիստանցին կրակել է նորածին դստեր վրա, քանի որ ցանկացել է տղա ունենալ

Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է իր յոթ օրական դստեր վրա կրակելու մեջ, քանի որ ցանկացել է, որ իր առաջնեկը տղա լինի, հայտնում է Reuters-ը։

Նորածին Ջաննաթի (ուրդուների լեզվով նշանակում է «դրախտ») վրա մի քանի անգամ են կրակել, հայտնել է Միանվալի քաղաքի ոստիկանությունը: Պակիստանի որոշ շրջաններում, ցեղային սովորույթների համաձայն, նորածին աղջիկները տղամարդկանց համար վիրավորանք են համարվում։

Կասկածյալը ձերբակալվել է հարեւան շրջանում, ասվում է ոստիկանության աշխատակից Ինամ-ուր Ռեհմանի հայտարարության մեջ:

Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ Պակիստանում աղջիկներն ու կանայք տարբեր պատճառներով պարբերաբար բռնության են ենթարկվում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը