Աշխարհ

25.07.2011 14:39


Լեհաստանի նախագահը ժամանելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Լեհաստանի նախագահը ժամանելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին 6–օրյա պաշտոնական այցով ժամանելու է Հարավային Կովկաս։ Նա պաշտոնական հանդիպումներ է ունենալու այդ տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ։ Ակնկալվում է, որ հանդիպումների ժամանակ կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային հակամարտությունների խնդրին:

Առաջինը Կոմարովսկին այցելելու է Ադրբեջան, հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ի թիվս այլ հարցերի նրա հետ քննարկելու է ադրբեջանական նավթը Լեհաստան և Եվրամիության անդամ այլ երկրներ հասցնելու հարցը:

Այնուհետև Լեհաստանի նախագահն այցելելու է Հայաստան և Վրաստան:

Հուլիսին Լեհաստանը ստանձնել է ԵՄ-ի նախագահությունը: Այդ երկիրը նաև ՆԱՏՕ-ի անդամ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը