Քաղաքական

11.03.2022 11:20


Փաշինյանի թիմակից դատավորը պետք է քններ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման որոշման դեմ բողոքը․ նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Փաշինյանի թիմակից դատավորը պետք է քններ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման որոշման դեմ բողոքը․ նիստը հետաձգվեց (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր պետք է տեղի ունենար դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատախազի բացակայության պատճառով, սակայն, նիստը հետաձգվեց։

Ավելի վաղ պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Ինչպես դատավոր Դավիթ Արղամանյանի պարագայում էր, այս դեպքում ևս նախքան վերաքննիչ բողոքները մակագրելն արդեն իսկ կռահել էինք, որ այն մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին։

Շատ կանխատեսելի եք պարոնայք։

Իսկ կանախատեսումները կատարվում են կոնկրետ դատավորների գործելաոճին ծանոթ լինելու արդյունքում։ Բնականաբար, նման գործերը այդպիսի դատավորներին պետք է մակագրվեն»,-գրել է պաշտպանը:

Նշենք, որ հենց Տիգրան Սիմոնյաննա էր 2021թ. դեկտեմբերի մեկին բավարարել Սիսական ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Տիգրան Սիմոնյանը 2018 թ. մայիսի 17-ին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թ. սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

Սիմոնյանը 2020 թ. նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: 2021թ. հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ:

Այս խորագրի վերջին նյութերը