Սնարյադը մոտս տրաքեց. զգացի՝ ինձ կպավ, անցա պատի հետեւը, տեսա՝ արյուն է գալիս. պատմում է Խրամորթում վիրավորված տղամարդը (տեսանյութ)
Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյաՍուրեն Արակդիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, ժամը 11.45 Խրամորթի բնակիչը դիմել է իրենց՝ գոտկային շրջանում կույր բեկորային վիրավորումով. «Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին փոքր միջամտությունից հետո բեկորը հեռացվել է: Նրան հիմա կտեղափոխենք համապատասխան սենյակ, և երևի 2 ժամ հսկողությունից հետո նոր կկայացնենք որոշում՝ տուն կգնա, թե ստացիոնար բուժման կարիք կլինի»,-ասաց նա:
Սուրեն Բաղրյանը ընկերոջ հետ տնամերձում աշխատելիս է եղել, երբ լսել է պայթյունի ձայնը. «Գործ անելիս սնարյադը մոտս տրաքեց: Զգացի, որ ինձ կպավ: Անցել եմ պատի հետևը, տեսա՝ արյուն է գալիս: Գնացել եմ իմ ոտքով բժշկի, էնտեղից տեղափոխել են Ասկերան: Էնտեղ մի քիչ մշակել են ու բերել էստեղ»,-ասել է նա:
Սնարյադը մոտս տրաքեց. զգացի՝ ինձ կպավ, անցա պատի հետեւը, տեսա՝ արյուն է գալիս. պատմում է Խրամորթում վիրավորված տղամարդը (տեսանյութ)
Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյաՍուրեն Արակդիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, ժամը 11.45 Խրամորթի բնակիչը դիմել է իրենց՝ գոտկային շրջանում կույր բեկորային վիրավորումով. «Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին փոքր միջամտությունից հետո բեկորը հեռացվել է: Նրան հիմա կտեղափոխենք համապատասխան սենյակ, և երևի 2 ժամ հսկողությունից հետո նոր կկայացնենք որոշում՝ տուն կգնա, թե ստացիոնար բուժման կարիք կլինի»,-ասաց նա:
Աղբյուրը` news.am