Քաղաքական

10.03.2022 17:53


ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն ապագայում կփակվի՞․ ապագա կա ապագա (տեսանյութ)

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն ապագայում կփակվի՞․ ապագա կա ապագա (տեսանյութ)

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր կազմակերպել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների, ինչպես նաև ԲՈՒՀ-ի ընդունելությունը վերականգնելու և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։ ՀՊՏՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, սակայն, չէր եկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու, այլ ներկայացել էր ասելու՝ որոշումը կայացրել ենք, լավ ենք արել, այն փոփոխման ենթակա չէ։

Պրոռեկտորն, իմ հարցին ի պատասխան, նաև երաշխիքներ չտվեց, որ հետագա ուսումնական տարիներին էլ համալսարանում ընդունելությունները դադարեցնելու որոշում չի կայացվի, ինչը, փաստացի, կհանգեցնի ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փակման։

Մի խոսքով, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ապագա կա ապագա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը