44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքները բացահայտելու՝ «Հայաստան» դաշինքի առաջարկը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանըփետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսումհայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը շուտով կառաջարկի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շատ ավելի ընդգրկուն ու հիմնավոր պահանջներով տարբերակ։
«Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասինօրենքի նախագիծ։
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական թիմը, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության կողմից ներկայացված նախագծով, քաղաքական չեզոքությունն է ընդգծում ի սկզբանե։ Ընդդիմության պահանջով ֆիքսվում է, որ հանձնաժողովի անկախությունը պարտավոր են ապահովել կոլեգիալության սկզբունքով՝ լրիվ անկախ որևէ պաշտոնյայի կամքից, պետական կառավարման համակարգից ու ֆինանսկանան ինքնուրույնությամբ, հատուկ շեշտադրվում է հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության սկզբունքների հանգամանքը:
Հիշեցնենք, իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի կազմում խորհրդարանական ընդդիմությունն հրաժարվել է մաս կազմել, իր ձևակերպմամբ՝ «անմեղության բեմադրությունը» չլեգալացնելու համար, հետևաբար հանձնաժողովում ՔՊ-ականները մնացել են մենակ՝ միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 7 ՔՊ-ական անդամներն են, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամների տեղերը թափուր են մնացել:
Ուշագրավ է գործող ու «Հայաստան» խմբակցության առաջարկած հանձնաժողովների թիրախային տարբերություները, որոնք առանցքային նշանակություն ունեն:
Փաշինյանական թիմի ուսումնասիրության նպատակը, ըստ հաղորդագրության՝ քննության առարկա են դարձնելու պատերազմի պարտության պատճառները, հայկական կողմի կորուստների, զինվորականների գործողությունների օպերատիվության հարցերը, բանակցային գործընթացը։
Մինչդեռ «Հայաստան» խմբակցության խմբակցությունն առաջարկում է քննել պատերազմին առնչվող բոլոր դրվագներն ու նյութերը, փաստաթղթերն ու հանգամքները, սկսած՝ 9 հոգանոց կազմով և այս առաջնահերթություններով.
Ռազմական դրություն հայտարարելու ռեժմին անցում կատարելու իրավական նախադրյալներից մինչև պատերազմը կանխելու նախադրյալները, առաջին իսկ հարձակման փաստով պայմանավորված միանգամից պատերազմ չհայտարարելու պայմանն ու հանգամանքները, պատերազմական գործողություններ վարելը, մոբիլիզացիան ու վերահսկման ընթացքը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո տարածքների հանձնման գործընթացը, մասնավորաբար՝ այդ շրջանների ու հետագայում ՀՀ տարածքից՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելու փաստական հանգամանքներն ու ձեռնարկված գործողությունների օրինականությունը, իրավաչափությունն ու համաչափությունը:
Հատուկ ուշադրության է արժանի նախագծով առաջդրվող ՀՀ և ԼՂՀ նախագահներին հարցաքննության կանչելու հիմքերը և դրանց հիմնավոր շարժառիթները:
Հիշեցնենք, 2020 հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո բազմաթիվ անգամներ առաջարկվել է Ռոբերտ Քոչարյանի ակտիվ միջամտությամբ ու ՀՀ առաջին նախագահի հետ միասնական ջանքերով բանակցություններ՝ Կրեմլի հետ, սակայն պատերազմը կանգնեցնելու համար նախկին նախագահների գործադրած ջանքերին քանիցս դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ տարատեսակ մանիպուլյատիվ միջոցների դիմելով․ փաստերը հրապարակված են: Եվ ահա այս հանգամաքներն առաջարկվում է նախագծով դարձնել հատուկ քննության առարկա. «Բացահայտել և ամբողջացնել պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալները, արտաքին քաղաքականության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաև հայկական կողմի անհաջողությունների պատճառներն ու պայմանները»:
Առանձնակի ուշադրության է արժանի նախագծի 2-րդ կետը․ «Ուսումնասիրել և գնահատել պատերազմը կանխելու, պատերազմի փաստով պայմանավորված պատերազմ չհայտարարելու, պատերազմին դիմագրավելու հարցում ՀՀ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև դրա առանձին միավորների՝ կառավարության, կառավարության անդամների, վարչապետի, ՊՆ, ԶՈւ ԳՇ, ԱԱԾ, ազգային անվտանգության խորհրդի կողմից ձեռնարկված գործողությունների համարժեքությունը՝ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև պատերազմը հայկական կողմի համար առավել նպաստավոր պայմաններով դադարեցնելու հնարավորությունները և դրանք չիրացնելու պատճառները»:
Ընդդիմության կողմից առաջարկվում է հանձնաժողովը ստեղծել բացարձակապես ֆինանսական անկախության, համագործակցության սկզբունքների հիման վրա և 9 հոգուց կազմված Հանձնաժողովի միջոցով, որի անդամների առաջադրումներին մասնակցում են հանրության հիմնական շահառու խմբերը: Առաջարկվող նախագծով՝ ԱԺ կողմից ընտրվող 9 անդամներից 8-ին կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները պետք է առաջադրեն՝ հավասարաչափ՝ 4-ական թեկնածուներ, մեկ թեկնածու պետք է առաջադրի մարդու իրավունքների պաշտպանը:
44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքները բացահայտելու՝ «Հայաստան» դաշինքի առաջարկը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը շուտով կառաջարկի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շատ ավելի ընդգրկուն ու հիմնավոր պահանջներով տարբերակ։
«Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին օրենքի նախագիծ։
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական թիմը, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության կողմից ներկայացված նախագծով, քաղաքական չեզոքությունն է ընդգծում ի սկզբանե։ Ընդդիմության պահանջով ֆիքսվում է, որ հանձնաժողովի անկախությունը պարտավոր են ապահովել կոլեգիալության սկզբունքով՝ լրիվ անկախ որևէ պաշտոնյայի կամքից, պետական կառավարման համակարգից ու ֆինանսկանան ինքնուրույնությամբ, հատուկ շեշտադրվում է հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության սկզբունքների հանգամանքը:
Հիշեցնենք, իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի կազմում խորհրդարանական ընդդիմությունն հրաժարվել է մաս կազմել, իր ձևակերպմամբ՝ «անմեղության բեմադրությունը» չլեգալացնելու համար, հետևաբար հանձնաժողովում ՔՊ-ականները մնացել են մենակ՝ միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 7 ՔՊ-ական անդամներն են, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամների տեղերը թափուր են մնացել:
Ուշագրավ է գործող ու «Հայաստան» խմբակցության առաջարկած հանձնաժողովների թիրախային տարբերություները, որոնք առանցքային նշանակություն ունեն:
Փաշինյանական թիմի ուսումնասիրության նպատակը, ըստ հաղորդագրության՝ քննության առարկա են դարձնելու պատերազմի պարտության պատճառները, հայկական կողմի կորուստների, զինվորականների գործողությունների օպերատիվության հարցերը, բանակցային գործընթացը։
Մինչդեռ «Հայաստան» խմբակցության խմբակցությունն առաջարկում է քննել պատերազմին առնչվող բոլոր դրվագներն ու նյութերը, փաստաթղթերն ու հանգամքները, սկսած՝ 9 հոգանոց կազմով և այս առաջնահերթություններով.
Ռազմական դրություն հայտարարելու ռեժմին անցում կատարելու իրավական նախադրյալներից մինչև պատերազմը կանխելու նախադրյալները, առաջին իսկ հարձակման փաստով պայմանավորված միանգամից պատերազմ չհայտարարելու պայմանն ու հանգամանքները, պատերազմական գործողություններ վարելը, մոբիլիզացիան ու վերահսկման ընթացքը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո տարածքների հանձնման գործընթացը, մասնավորաբար՝ այդ շրջանների ու հետագայում ՀՀ տարածքից՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելու փաստական հանգամանքներն ու ձեռնարկված գործողությունների օրինականությունը, իրավաչափությունն ու համաչափությունը:
Հատուկ ուշադրության է արժանի նախագծով առաջդրվող ՀՀ և ԼՂՀ նախագահներին հարցաքննության կանչելու հիմքերը և դրանց հիմնավոր շարժառիթները:
Հիշեցնենք, 2020 հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո բազմաթիվ անգամներ առաջարկվել է Ռոբերտ Քոչարյանի ակտիվ միջամտությամբ ու ՀՀ առաջին նախագահի հետ միասնական ջանքերով բանակցություններ՝ Կրեմլի հետ, սակայն պատերազմը կանգնեցնելու համար նախկին նախագահների գործադրած ջանքերին քանիցս դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ տարատեսակ մանիպուլյատիվ միջոցների դիմելով․ փաստերը հրապարակված են: Եվ ահա այս հանգամաքներն առաջարկվում է նախագծով դարձնել հատուկ քննության առարկա. «Բացահայտել և ամբողջացնել պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալները, արտաքին քաղաքականության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաև հայկական կողմի անհաջողությունների պատճառներն ու պայմանները»:
Առանձնակի ուշադրության է արժանի նախագծի 2-րդ կետը․ «Ուսումնասիրել և գնահատել պատերազմը կանխելու, պատերազմի փաստով պայմանավորված պատերազմ չհայտարարելու, պատերազմին դիմագրավելու հարցում ՀՀ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև դրա առանձին միավորների՝ կառավարության, կառավարության անդամների, վարչապետի, ՊՆ, ԶՈւ ԳՇ, ԱԱԾ, ազգային անվտանգության խորհրդի կողմից ձեռնարկված գործողությունների համարժեքությունը՝ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև պատերազմը հայկական կողմի համար առավել նպաստավոր պայմաններով դադարեցնելու հնարավորությունները և դրանք չիրացնելու պատճառները»:
Ընդդիմության կողմից առաջարկվում է հանձնաժողովը ստեղծել բացարձակապես ֆինանսական անկախության, համագործակցության սկզբունքների հիման վրա և 9 հոգուց կազմված Հանձնաժողովի միջոցով, որի անդամների առաջադրումներին մասնակցում են հանրության հիմնական շահառու խմբերը: Առաջարկվող նախագծով՝ ԱԺ կողմից ընտրվող 9 անդամներից 8-ին կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները պետք է առաջադրեն՝ հավասարաչափ՝ 4-ական թեկնածուներ, մեկ թեկնածու պետք է առաջադրի մարդու իրավունքների պաշտպանը:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։
Աղբյուրը՝ yerevan.today