Աշխարհ

10.03.2022 21:45


Բացահայտվել են Xiaomi-ի նոր ֆլագմանի բնութագրերը

Բացահայտվել են Xiaomi-ի նոր ֆլագմանի բնութագրերը

Xiaomi Mi 12 Ultra-ի հիմնական առանձնահատկությունը կլինի Snapdragon 8 Gen 1+ պրոցեսորը, որը քննադատված Snapdragon 8 Gen 1 մոդելի կատարելագործված տարբերակն է։ Այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով ինսայդերներին։ Միաժամանակ բացահայտվել են նաև էկրանի ենթադրյալ բնութագրերը՝ AMOLED, 6,73 դյույմ, 2K լուծաչափ, մինչև 120 Հց թարմացման արագություն։

Օպտիկայի հավաքածուն, ամենայն հավանականությամբ, կներառի չորս օբյեկտիվ՝ մի զույգ 50MP լայնանկյուն և գերլայնանկյուն տեսախցիկներ, 16MP դիմանկարային օբյեկտիվ, ինչպես նաև պատկերի 48MP-ով օպտիկական խոշորացման համար հեռաօբյեկտիվ: Այսինքն՝ լուսանկարչական հնարավորությունների առումով Mi 11 Ultra-ից նորույթը կտարբերվի առաջին հերթին լրացուցիչ դիմանկարային օբյեկտիվով։

Բացի այդ, աղբյուրը հայտնում է, որ Xiaomi 12 Ultra-ն կստանա 5000 mAh ծավալի մարտկոց, մինչև 120 Վտ հզորությամբ արագ լիցքավորման աջակցություն, ինչպես նաև ստերեոդինամիկներ և պաշտպանություն խոնավությունից ու փոշուց՝ ըստ IP67 ստանդարտի։ Ամենայն հավանականությամբ, նորույթը կթողարկվի Android 12-ի վրա հիմնված MIUI-ով։

Ակնկալվում է, որ Xiaomi 12 Ultra-ի մասին կազդարարվի 2022թ․ երկրորդ կեսին, և այն Snapdragon 8 Gen 1+ պրոցեսորով առաջին սարքը կլինի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը