Աշխարհ

10.03.2022 19:09


WhatsApp-ը որոշել է նոր սահմանափակում մտցնել օգտատերերի համար

WhatsApp-ը որոշել է նոր սահմանափակում մտցնել օգտատերերի համար

WhatsApp մեսենջերի մշակողները որոշել են նոր սահմանափակում մտցնել օգտատերերի համար։ Նորամուծության մասին տեղեկությունը հայտնվել է մարտի 8-ին՝ WABetaInfo պորտալում։

Հրատարակության տվյալներով՝ Android-ի համար նախատեսված 2.22.7.2 համարով մեսենջերի նոր տարբերակում հաղորդագրությունների վերահասցեագրման սահմանափակում կլինի։ Այսպես, եթե օգտատերը ստանա «վերահասցեագրված» նշումով հաղորդագրություն, նա չի կարողանա այն ուղարկել միաժամանակ մի քանի խմբային չատերի։ «Եթե ձեզ անհրաժեշտ է հաղորդագրությունը փոխանցել մեկից ավելի խմբային չատերի, ապա դուք պետք է նորից ընտրեք այս հաղորդագրությունը և սեղմեք «Վերահասցեագրել» կոճակը»,- ասվում է պորտալի հրապարակման մեջ:

Նշվում է, որ այսօր սահմանափակումը տարածվում է միայն այն հաղորդագրությունների վրա, որոնք վերահասցեագրվել են հինգ և ավելի անգամ սկզբնական օգտատիրոջ կողմից ուղարկվելուց հետո։ Դրանք նշվում են որպես «Հաճախակի վերահասցեագրված հաղորդագրություն» և միանգամից կարող են միայն մեկ չատ ուղարկվել:

Պորտալի մասնագետները ենթադրել են, որ WhatsApp-ի նոր սահմանափակումը պետք է պաշտպանի օգտատերերին ապատեղեկատվությունից և ֆեյքերից։ Թե երբ նորամուծությունն ուժի մեջ կմտնի, չի նշվում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը