Քաղաքական

10.03.2022 12:22


Ահազանգ. ադրբեջանցիները ինտերնետով ակտիվ շփումների մեջ են մտել հայ դեռահասների հետ (տեսանյութ)

Ահազանգ. ադրբեջանցիները ինտերնետով ակտիվ շփումների մեջ են մտել հայ դեռահասների հետ (տեսանյութ)

Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ կրթության նախարարը ադրբեջաներենը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ջանքերով է կլանված, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ, այդ թվում՝ դպրոցահասակ աղջիկներ ու պատանիներ որսալով :

Yerevan.Today-ին է դիմել ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից հոգեբանական տեռորի «զոհ դարձած» դպրոցահասակ մի երեխայի հայր՝ խնդրելով, որ ԶԼՄ ռեսուրենրով միասնական աղմուկ բարձրացնել, ահազանգել այս վտանգավոր երևույթի մասին՝ կանխելու ինֆորմացիոն հնարավոր արտահոսքերն ու մեր դեռահասներին հոգեբանական խեղումների ենթարկելու ադրբեջանական քարոզչական գրոհը:

Տղամարդու տրամադրած տեսանյութում, իհարկե, բացահայտ ադրբեջանական քարոզչություն է, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ մոնտաժված տեսանյութից ադրբեջանցիները միտումնավոր դուրս են թողել առայժմ ավելի կարևոր նյութեր, գուցե հետագայում նույն այդ պատանիներին հոգեբանական ճնշումների ենթարկելու և շանտաժի միջոցով հետագայում նրանցից ինչ-որ բան կորզելու, նրանց հետախուզական նպատակներով օգտագործելու համար:

Ակնհայտորեն, այդ շփումները երկար են տևել ու դրանք հնարավոր է՝ լիրիկ զեղումների կամ տևական կապի են վերածվել ու այդ զոհերը գուցե շատ շատ են արդեն, ոչ ոք չգիտի:

Իսկ ո՞ւր է նայում մեր ազգային անվտանգության ծառայությունը, ինչո՞ւ չեն կառավարվում ու կանխվում թշնամի պետության կողմից քարոզչական գրոհները՝ կապի տարատեսակ միջոցներով:

ԱԱԾ-ն սոցցանցային գրոհների, այդ վտանգավոր կապերն արգելափակելու հնարավորությունների մասին մեր հարցմանն ի պատասխան խիստ մտահոգիչ հայտարարություն է արել` ընդունելով, որ չի վերահսկում ու ի վիճակի չէ երաշխավորել Հայաստանում բնակվող անչափահասների անվտանգությունը` հատկապես երբ դա առնչվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից թիրախավորված գրոհներին կամ կոնտակտին։

Իսկ դա նշանակում է, որ առնվազն Սյունիքում բացարձակ անվերահսկելի վիճակ է հատկապես որոշ գյուղական համայնքներ թշնամու հետ բանավոր զիջումներով կիսելուց հետո:

Ամեն դեռատի աղջնակ կարող է հեռախոսով սոցցանցով շփումներ ունենալ ու անգիտակցաբար տրվել ադրբեջանական կողմի սադրանքներին։ Հետևանքների մասին մտածեք ինքներդ՝ գերեվարվելուց մինչև ցանկացած վտանգավոր քայլի մասին կարող եք հետևություններ անել։

Փաստացի՝ առկա են արդեն ադրբեջանցիների սոցցանցային գրոհների մասին խիստ վտանգավոր տեսանյութեր, և ահա ԱԱԾ- ն, որ հպարտորեն հետապնդում է սոցցանցում ցանկացած «Նիկոլ դավաճան» ասողին ու վարչապետ հայհոյողին բերման է ենթարկում, ի վիճակի չէ արգելափակել Ադրբեջանից ՀՀ քաղաքացիներին ցանկացած կապի միջոցով ուղղված զանգերն ու կոնտակտները, և, հետեւաբար, պաշտպանված չեն մեզնից յուրաքանչյուրը հայերեն խոսող ու մեր մեջ պոտենցիալ դավաճաներ որոնող ադրբեջանցի հատուկջոկատայինների գրոհներից։

Այս խորագրի վերջին նյութերը