Մեկնաբանություն

10.03.2022 10:46


Մակրոնի նախընտրական լուսանկարները և Նիկոլի «քյարը»

Մակրոնի նախընտրական լուսանկարները և Նիկոլի «քյարը»

Աշխարհն իրար է խառնվել։ 3–րդ համաշխարհայինի հոտ է գալիս։

Ուկրաինան դարձել է աշխարհի տարբեր կենտրոնների մրցակցության թատերաբեմ ու սեփական անհեռատես իշխանության պատճառով հայտնվել մանրադրամի կարգավիճակում։ Ինչ ելք էլ ունենա այս պատմությունը, Ուկրաինան թիվ մեկ տուժողն է։ Տուժում են նաև մյուսները։

Պատերազմը ոչ միայն արկերով ու փամփուշտներով է ընթանում, այլ նաև տնտեսական ու քարոզչական գործիքներով։ Պատերազմից այս կողմ ռուսական ռուբլին սրընթաց անկում է գրանցում դոլարի համեմատ։ Եվրոն նույնպես դոլարի համեմատ թուլանում է։

Ստեղծված իրավիճակում ակտիվ են ոչ միայն բուն հակամարտող կողմերը, այլ նաև միջնորդները։ Այս հարցում ակտիվներից է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Նա երեկ լուսանկարների շարք էր հրապարակել ՌԴ նախագահ Պուտինի հետ զրույցից հետո։ Այդ լուսանկարներում երևում էր, թե ինչքան լարված է եղել զրույցը և ինչքան մտահոգ է Մակրոնը՝ ԵՄ–ի դարդը լացող։

Երեկ մեկ այլ լուսանկար էլ հրապարակվեց Մակրոնի մասնակցությամբ։ Նա հանդիպում էր․․․ Նիկոլի հետ։ Այն Փաշինյան Նիկոլի, որը զրո է միջազգային հարաբերություններում ու զրոյացրել է ՀՀ–ն։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է այս խառը իրավիճակում Մակրոնը հանդիպում Նիկոլի հետ։ Այն էլ Պուտինի հետ զրույցից ու ծանր լուսանկարներ հրապարակելուց հետո։

Պատճառը շատ պարզ է։ Մակրոնին ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը հետաքրքրում է, բայց դրանից առավել հետաքրքրում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր վերընտրվելու հարցը։ Պուտինի հետ նրա խոսակցությունները և դարդոտ նկարները պետք է միջին վիճակագրական ֆրանսիացուն համոզեն, որ նախագահը փորձում է խաղաղության հասնել, ակտիվ միջնորդի դեր է ստանձնել, փրկել Եվրոպան ու եվրոն, Պուտինի հետ է տալիս ու առնում։ Մի խոսքով, Պուտինի հետ զրույցը Մակրոնին առավելապես նախընտրական թեմայով էր հետաքրքրում։ Այսինքն՝ տվյալ դեպքում կարևորը ոչ այնքան բանակցությունների արդյունքն էր, որքան բուն բանակցության փաստի արձանագրումը, որից հետո արդեն սրտաճմլիկ նկարների հրապարակումը պետք է ազդի սրտից թույլ ֆրանսիացի «պողոսների» մի մասի ընտրական վարքագծի վրա։ Համենայնդեպս նման հաշվարկով են «դրամատիկ» ֆոտոներ հրապարակվել։

Նախընտրական նպատակով էր նաև Մակրոնի հանդիպումը Նիկոլի հետ։ Բանն այն է, որ Ֆրանսիայում հայկական մեծ համայնք կա, և այդ համայնքի ձայները շահելու համար Մակրոնին պետք էր, որ Հայաստանը ներկայացնող Նիկոլը գա ու իր համար ֆոտոյի ֆոնի դեր կատարի։ Մակրոնն այս «նեղ մաջալին» Նիկոլին հենց դրա համար է կանչել Ֆրանսիա՝ նախընտրական նպատակով։ Եթե Հայաստանում այսօր պոլի փեդն աշխատեր վարչապետ, ապա Մակրոնն այդ պոլի փեդի հետ կձգտեր նկարվել, քանզի իրեն ՀՀ–ի ատրիբուտիկա է պետք տեղի հայերի քվեները շահելու համար։

Նիկոլը, թերևս, հասկանում է, որ ինքը Մկարոնի համար օգտագործվող գործիք է՝ նախընտրական արշավի շրջանակներում, բայց ուրախ է օգտագործվելու համար, քանզի հնարավորություն է ստանում Մակրոնի հետ նկարվել ու ինքն էլ իր հերթին իր փայ պողոսներին կերակրել ֆոտոյով։ ՀՀ–ին ու ՀՀ հպարտ քաղաքացուն այդ ֆոտոյից ոչ մի «քյար» չկա, բնականաբար։ Նիկոլը ոչ մի հարց չի լուծել այդ այցով։ Ու չէր էլ լուծելու, քանզի իրեն կանչել էին ֆոտոյի դեկոր աշխատելու, ոչ թե հարց լուծելու։

Նիկոլը Մակրոնի հետ նկարվում է, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը կրակում է Արցախի ու Հայաստանի ուղղությամբ՝ Նիկոլի «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգի շրջանակներում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը