Toyota-ն դադարեցրել է իր ավտոմեքենաների արտադրությունը ՌԴ-ում և դրանց արտահանումը Ռուսաստան
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան, որը խոշորագույնն է աշխարհում, դադարեցրել է իր ավտոմեքենաների արտադրությունը ՌԴ-ում և դրանց արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ընկերությանը հղումով։
«Սանկտ Պետերբուրգի մեր գործարանում արտադրությունն ամբողջությամբ դադարեցվել է բաղադրիչների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Դադարեցվել է նաև պատրաստի ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան»,-հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ճապոնական Nikkei պարբերականը հայտնել է նաև, որ ընկերությունը ժամանակավորապես հետ է կանչում իր աշխատակիցների ՌԴ-ից։ Նշվում է, որ Մոսկվայի ու Տոկիոյի միջև ուղիղ ավիաչվերթների բացակայության պատճառով ընկերության 26 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները Ճապոնիա են վերադառնալու երրորդ երկրների միջոցով։

Աղբյուրը՝ tert.am