Ո՞ր մկներն են այսօր գողանում-տանում զինվորի փայը (տեսանյութ)
Yerevan.Today-ին են դիմել զինծառայողների տասնյակ ծնողներ, որոնց որդիները ծառայում են սահմանային շրջաններում, մեծ մասինը՝ Վարդենիսում։ Ծնողները նշում են, որ զինծառայողները զրկված են տարրական կենցաղային պայմաններից․ իրենք են աշխատածն ուղարկում սահման։ Ասում են՝ ուղարկում են ամեն ինչ՝ հիգիենայի պարագաներ, հագուստ, սնունդ, ծածկոցներ, բատինկաներ, տաք շորեր, քաղցրեղեն, ամեն ինչ։ Ընդ որում, ասում էին, որ զինվորներն են պահանջում, ոչ թե իրենք իրենց են ուղարկում։
Մենք պատերազմից հետո բազմաթիվ տեսանյութեր ենք տեսել, թե ինչպես են զինվորները, սահմանապահները ապրում տարրական կենցաղային պայմաններից զուրկ վայրերում՝ վրաններում, ցեխերի մեջ, առանց ջեռուցման որևէ հնարավորության։ Եվ խնդիրը կարգավորելու փոխարեն բոլոր դեպքերում ռազմական ոստիկանությունը, ՊՆ-ն պատժել է հենց այդ զինծառայողներին։ Այսօր զինվորների ոչ միայն անվտագությունն է վատ, այլև կենցաղային պայմանները։
Հիշենք․ սա այն թեման է, որը, իբր թե, Նիկոլ Փաշինյանը կարգավորել էր հենց վարչապետ ընտրվելու առաջին օրերին։ 2018 թվականի մայիսին նա ամեն օր ուղիղ եթերներ էր մտնում իր ֆեյսբուքյան էջով ու բառ առ բառ ասում ինչ է արել, որտեղ է քնել, որտեղ է հաց կերել, ում է հանդիպել և այլն։ Մայիսի 10-ին ուղիղ եթեր մտավ ու ասաց․ «Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիսըտ դրել եմ զինված ուժերի գլխավոր շատաբի ներկայացուցիչների առաջւ և ստացել եմ հավաստիցում և կարող եմ այսօր պաշտոնապես հայտարարել հետևյալը՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ եծ ծառայություն եք մատուցել հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ ծառայությն և հետևաբար պետությունը խարտավոր է զավակներին ապահովել ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով և սնունդով։ Ձեզ կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուաղարկել հիգիենիկ խարագաներ, հագուստ, կոշիկ զինվորական և այն ամենը, ինչ պետությունը պօարտավոր է տալ զինվորներին։ Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահոված չեն այդ պարագաներով, հագուստով, հիգիենիկ պարագաներով, ատամի մածուկ, խոզանակլ, սափրվելու համար անհրաժեշտ պարագաներ, ահա այս պարագայում ես ձեզ խնդրում եմ դիմել կոնկրետ ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ որ ավելի լավ է մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները և պրոբլեմերը՝ նշելով զորամասի համար համաևը և այն խնդիրը, որ առաջացել է։ Շտաբը պարտավորվել է, որ ամեն ինչով ապահովելու է զինվորներին, այդ թվում՝ որակյալ սննդով»։
Իհարկե՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո շատ բան չփոխվեց, ծնողները շարունակում էին զինվորներին ուղարկել համազգեստ ու սնունդ։ Սակայն անընդհատ կրկնում էին, թե բանակում լուծել են տռուսիկ մայկայի հարցը։
Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը չէր վախենում մամուլի ասուլիսներով հանդես գալ, հրավիրում էր լրագրողներին ու ժամերով հորինում, թե ինչեր են արել։ Այդ ասուլիսներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել 2019թ․ մայիսի 9-ին, Yerevan.Today-ի լրագրողը հարց է ուղղում, թե ինչու են ծնողները նույն կերպ նաև հիմա իրենց զինծառայող զավակներին ուղարկում հագուստ ու սնունդ։
Նիկոլ Փաշինյանը շուրջ 10 րոպե շատ խառը պատասխան տվեց, հետո, ի վերջո, ասաց․ «Խնդիրը հետևյալի մեջ է՝ զինվորը առանց այդ ծանրոցի կարո՞ղ է ծառայել, թե՞ չի կարող ծառայել»։ Հետո ավելացրեց․ «Զինվորների մայկա-տռուսիկի հարցը լուծված է»։
Հիմա գլխավոր հարցը հետևյալն է․
Նիկոլ Փաշինյանը մշտապես պնդում էր, որ զինծառայողների ծնողները ուղարկում են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, որովհետև բանակի բյուջեն թալանվում է, գեներալներն են հարստանում, ցորեն գողացող մկների պես և այլն։ Հիմա հետաքրքիր է՝ եթե նախկինում այդպես էր, հիմա ծնողները շատ ավելին են ուղարկում, քան այն ժամանակ, հիմա՞ ուր է գնում զինվորի սննդի, հագուստի գումարը, ովքե՞ր են թալանում բանակը, այդ ո՞ր մկներն են այսօր կրում-տանում զինվորի սնունդը, զինվորի փայը։

Այս ամենը մանրամասն՝ տեսանյութում։