Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել իր հայրենակիցների դեմ հետապնդումները
Ռուսաստանը պահանջում է անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգներում իր հայրենակիցների դեմ հետապնդումներն ու խտրականությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
Զախարովան ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները գործնականում օրենքից դուրս են հայտարարել մարդկանց, ովքեր Ամերիկյան մայրցամաքում ներկայացնում են ռուսական մշակույթն ու ամեն ռուսականը: «Ռուսաֆոբիան չափն անցնում է և, ավելին, ամրապնդվում է օրենսդրորեն ու իրավաբանորեն»,-հայտարարել է նա:
Զախարովան անհեթեթ է անվանել ԱՄՆ-ում Ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ելենա Բրենսոնին ուղղված մեղադրանքները։
Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել իր հայրենակիցների դեմ հետապնդումները
Ռուսաստանը պահանջում է անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգներում իր հայրենակիցների դեմ հետապնդումներն ու խտրականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ: