Մոսկվայի առաջարկություններն ավելի շահեկան են Ադրբեջանի՞ համար
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտնել է իր կարծիքը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի ներկա փուլի կապակցությամբ։
Մեկնաբանելով հակամարտող կողմերի կազանյան հանդիպումը և հանդիպմանը հաջորդած գործընթացները՝ Կիրակոսյանն ասել է.
–Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը Կազանում չաշխատեց։ Նրանք կարծում էին, որ եթե կոշտ դիրք գրավեն, ապա կշահեն, քանի որ հանդիպումից շատ մեծ ակնկալիքներ կային։ Այնուամենայնիվ, համաձայն որոշ դիվանագիտական աղբյուրների՝ Մոսկվայի վերջին նամակը, առաջարկությունը, դիրքորոշումն ավելի մոտ են ադրբեջանական, քան հայկական կողմին։
Ռիչարդ Կիրակոսյանն ավելացրել է, որ ինքը՝ որպես վերլուծաբան, չի ակնկալում որևէ բեկում ղարաբաղյան հարցում։

7or.am