Աշխարհ

09.03.2022 22:25


Սթոունհենջը կարող էր հնագույն արևային օրացույց լինել

Սթոունհենջը կարող էր հնագույն արևային օրացույց լինել

Մի խումբ հնագետներ հակված են կարծելու, որ Սթոունհենջը հնագույն արևային օրացույց էր։ Բորնմութի համալսարանի հնագիտության և մարդաբանության ամբիոնի անդամ Թիմոթի Դարվիլը կարծիք է հայտնել, որ Սթոունհենջն ավելի շատ աստղադիտարան էր, քան ծիսական կռատուն, հաղորդում է CNN-ը։

Սթոունհենջը ներառում է 30 գլաքար, որոնք միացված են հորիզոնական կամարներով և շարված են շրջագծով։ Գիտնականները կարծում են, որ դրանք խորհրդանշում են ամսվա օրերը, քանի որ շրջանակի ներսում կան քարեր, որոնք որպես երեք տասնօրյա շաբաթվա սկզբնահաշվարկ են ծառայում, իսկ մի խումբ տրիլիտներ կարող են ցույց տալ 5 օր, որոնք ավելացվում են 360 օրվան, որը ստացվում է 30-օրյա ամիսներից 12-ից։ Ընդհանուր առմամբ, բոլորիս հայտնի օրացուցային տարվա 365 օր կա։ Նահանջ տարիների հաշվարկի համար ծառայում է չորս առանձին ուղղանկյունաձև քար։ Գիտնականները կարծում են, որ Սթոունհենջը կառուցվել է Հին Եգիպտոսի և Միջերկրական ծովի մշակույթների ազդեցության տակ, որտեղ արևային օրացույցները շատ տարածված էին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը