Լրահոս

25.07.2011 13:43


Նորվեգացի մարդասպան. «Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է»

Նորվեգացի մարդասպան. «Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է»

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև մի քանի ժամ անց քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտոյա կղզում ոստիկանի համազգեստով Անդերս Բերինգ Բրեյվիկը գնդակահարել է 80 մարդու։

Անդերս Բրեյվիկի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները 1518 էջանոց մի փաստաթուղթ են հայտնաբերել, որտեղ նա անդրադարձել է նաև Աբդուլ Համիդի, Թալեաթի, Էնվեր և Ջեմալ փաշաների կողմից իրականացրած հայերի ցեղասպանությանը, Թուրքիայի այսօրվա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և Թուրքիայի ողջ քաղաքականությանը։

«Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է։ Այդ ազգը ցեղասպանություն է իրականացրել հայ, հույն և ասորի ժողովուրդների նկատմամբ։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը պետք է վերադարձվի Կիպրոսի հույներին, Արևելյան Անատոլիա կոչվածը՝ Հայաստանին, Արևմտյան Անատոլիան՝ Հունաստանին։ Այդ տարածքները նորից  քրիստոնեականացնելու համար պետք է պատերազմ սկսել,– գրել է Բրեյվիկը,–Էրդողանը փորձում է Թուրքիան իսլամացնել, այն ղեկավարել շարիաթի օրենքներով և վերադառնալ օսմանյան անցյալին։ Եթե ԱՄՆ–ը Թուրքիային և Ալբանիային վռնդի ՆԱՏՕ–ից, ապա Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է շարունակել իր գոյությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը