Աշխարհ

09.03.2022 19:45


Անտարկտիդայում 107 տարի անց հայտնաբերվել է Էռնեստ Շեքլթոնի Endurance նավը (լուսանկարներ)

Անտարկտիդայում 107 տարի անց հայտնաբերվել է Էռնեստ Շեքլթոնի Endurance նավը (լուսանկարներ)

Գիտնականների խումբն արշավի ընթացքում հայտնաբերել է Անտարկտիդայի հետախույզ Էռնեստ Շեքլթոնի նավի բեկորները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է France-Presse-ը։

Փետրվարի 5-ին SA Agulhas II նավը 110 հոգանոց անձնակազմով ուղևորվել է փնտրելու խորտակված նավը: Գիտնականները Endurance-ի բեկորները հայտնաբերել են մոտ երեք հազար մետր խորության վրա: Գործակալության տվյալներով՝ որոնողական խմբի անդամները նշել են նավի պահպանվածության «ֆանտաստիկ» աստիճանը։

1915 թվականին բրիտանացի հետախույզ Շաքլթոնը անհաջող փորձ է ձեռնարկել ճանապարհորդել Անտարկտիդայում: Նրա Endurance նավը խրվել է սառույցի մեջ Անտարկտիդայի արևմուտքում:

01 shipwreck endurance found02 shipwreck endurance found03 shipwreck endurance found04 shipwreck endurance found05 shipwreck endurance found06 shipwreck endurance found

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը