Աշխարհ

09.03.2022 19:15


Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները և չի պահանջի թվային անցագիր հաստատություններ մտնելու համար, հանվելու է նաև դիմակներ կրելու պարտադրանքը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Ալեքսանդրու Ռաֆիլան։

Երկիրը Եվրամիությունում երկրորդն է ամենաքիչ պատվաստվածների թվով. բնակչության հազիվ 42 տոկոսն է լիովին պատվաստվել։ Համավարակը խլել է 64 094 մարդու կյանք ԵՄ 20 միլիոնանոց պետությունում, տեղեկացրել է Reuters-ը։

Վերջին մեկ օրում Ռումինիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 5 461 է եղել, ինչը բավական հեռու է փետրվարի սկզբի 40 018 ռեկորդային մակարդակից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը