Լրահոս

09.03.2022 18:07


Վճարային տերմինալների գողության և կողոպուտի փորձի դեպքեր. Խումբը գործել էր գողացված համարանիշով մեքենայով

Վճարային տերմինալների գողության և կողոպուտի փորձի դեպքեր. Խումբը գործել էր գողացված համարանիշով մեքենայով

Մարտի 6-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 13.22-ին Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութի մոտից փորձել են գողանալ վճարային տերմինալը, սակայն խանութի աշխատակիցները նկատել են, ինչից հետո նրանք գցել են տերմինալը և «Տոյոտա» մակնիշի մեքենայով դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին հայտնել էր նաև «Տոյոտայի» համարանիշերը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 13.20-ին անհայտ անձինք փորձել էին բացահայտ հափշտակել Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութներից մեկի մոտ տեղադրված վճարահաշվարկային տերմինալը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել. խանութի աշխատակիցները մեքենայի սրահից դուրս էին քաշել տերմինալը, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի:

Պարզվել է նաև, որ «Տոյոտա» մակնիշի մեքենայի համարանիշերը նախորդ օրը գողացվել էր Մալաթիայի վարչական տարածքում, ինչի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տերմինալի կողոպուտի փորձը կատարողների ինքնությունը: Կասկածյալները, որոնցից մեկը՝ Քասախ գյուղի, երկուսը՝ Երևանի բնակիչ, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել և բերման են ենթարկվել Էրեբունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ քասախցի 28-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Նույն օրը Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում զննությամբ հայտնաբերվել է 3,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 7 գրամ բյուրեղանման զանգված, գողացված համարանիշերը և վճարահաշվարկային տերմինալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վճարային տերմինալը փետրվարի 28-ին Արշակունյաց պողոտայից գողացել էր մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը (Փետրվարի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում էր հաղորդում ստացվել Արշակունյաց պողոտայից վճարային տերմինալը գողանալու մասին):

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը