Աշխարհ

09.03.2022 15:43


ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունը ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունը ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կամ ոչնչացնել երկրի պետականությունը, այն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությանը, Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացմանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հատուկ ռազմական գործողության նպատակներն են ԴԺՅ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացումը, որը գալիս է Ուկրաինայի տարածքից... Գործողության խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,-ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը