Քաղաքական

09.03.2022 14:32


«Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով դատական նիստը (տեսանյութ)

«Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով դատական նիստը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր, քանի որ 10 մեղադրվողներից մեկը՝ Սարգիս Կարապետյանը, հիվանդանոցում էր և չէր ներկայացել։
Այս նիստում ներկայացվելու են իրեղեն ապացույցները։
Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում՝ «բ*ի տղա Նիկո՛լ»։
Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:
Այս նիստում դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը