Լրահոս

09.03.2022 11:38


Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը