Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone SE մոդելը։ Սմարթֆոնի արժեքը սկսվում է 430 դոլարից, շնորհանդեսը հեռարձակվել է Apple-ի պաշտոնական ալիքով։
iPhone SE-ն Apple-ի ամենամատչելի սմարթֆոնն է՝ հիմնված է A15 Bionic մեկ չիպային համակարգի վրա, որն օգտագործվում է iPhone 13 սերիայի սմարթֆոններում։ A15 Bionic-ն աջակցում է հինգերորդ սերնդի ցանցերին:
Նորույթը ստացել է գերամուր Ceramic Shield ապակի։ Էկրանն ունի 4,7 դյույմ անկյունագիծ: Էկրանի ներքևում տեղադրված է Touch ID մատնահետքի սկաներ: Սմարթֆոնը ստացել է 12մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, սակայն դրանում կայունացում չկա։
Նոր iPhone SE-ի վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի մարտի 18-ին, իսկ նախնական պատվերները կընդունվեն մարտի 11-ից: iPhone SE-ն հասանելի կլինի Dark Night, Shining Star և (PRODUCT) RED գույներով:
iPhone SE-ի առաջին մոդելը ներկայացվել է 2016թ.: Սրանք ամենամատչելի Apple սմարթֆոններն են՝ արտադրված «հին» դիզայնով, բայց ժամանակակից պրոցեսորով։
Apple-ը ներկայացրել է նոր բյուջետային iPhone SE-ն
Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone SE մոդելը։ Սմարթֆոնի արժեքը սկսվում է 430 դոլարից, շնորհանդեսը հեռարձակվել է Apple-ի պաշտոնական ալիքով։
iPhone SE-ն Apple-ի ամենամատչելի սմարթֆոնն է՝ հիմնված է A15 Bionic մեկ չիպային համակարգի վրա, որն օգտագործվում է iPhone 13 սերիայի սմարթֆոններում։ A15 Bionic-ն աջակցում է հինգերորդ սերնդի ցանցերին:
Նորույթը ստացել է գերամուր Ceramic Shield ապակի։ Էկրանն ունի 4,7 դյույմ անկյունագիծ: Էկրանի ներքևում տեղադրված է Touch ID մատնահետքի սկաներ: Սմարթֆոնը ստացել է 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, սակայն դրանում կայունացում չկա։
Նոր iPhone SE-ի վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի մարտի 18-ին, իսկ նախնական պատվերները կընդունվեն մարտի 11-ից: iPhone SE-ն հասանելի կլինի Dark Night, Shining Star և (PRODUCT) RED գույներով:
iPhone SE-ի առաջին մոդելը ներկայացվել է 2016թ.: Սրանք ամենամատչելի Apple սմարթֆոններն են՝ արտադրված «հին» դիզայնով, բայց ժամանակակից պրոցեսորով։
Աղբյուրը՝ tert.am