Աշխարհ

09.03.2022 10:26


Ուկրաինայում ցուցադրել են ադրբեջանցի վարձկաններին, որոնք պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)

Ուկրաինայում ցուցադրել են ադրբեջանցի վարձկաններին, որոնք պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)

УНИАН ուկրաինական գործակալությունը Telegram-ալիքում ցուցադրել է վարձկանների, որոնք իրենց անվանել են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարել, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Նրանցից մեկն առանձնակի ագրեսիվությամբ և վիրավորական տոնով է արտահայտվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին։

«Ես Ադրբեջանի քաղաքացի եմ, «Ազով» գնդի կամավորական, շնորհակալ եմ Ուկրաինային տունս և ընտանիքս պաշտպանելու ընձեռված հնարավորության համար»,-տեսանյութում ասել է նրանցից մեկը։

Նա նաև վիրավորական արտահայտություններ է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին և կարգախոսներ բղավել «Իչկերիայի» օգտին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը