Լրահոս

09.03.2022 10:22


ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանն այլևս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել. «Հրապարակ»

ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանն այլևս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով եւ կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաեւ իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։

Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա տեղեկանքներ են կազմվում և ուղարկվում ՀՀ իշխանություններին, դրվում Նիկոլ Փաշինյանի սեղանին, որպես ապացույց, որ դուք Հայաստանում հակառուսական պրոպագանդա եք հովանավորում, և ձեր իշխանության ներկայացուցիչները հակառուսական տեսակետներ են հայտնում։ Ամեն նման դեպքում առաջարկում են արագ միջոցներ ձեռնարկել և մեղավորներին պատժել։

Ռուսաստանն այլևս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել և միանշանակ հավատարմության ու դաշնակցության ապացույցներ է պահանջում»:

Այս խորագրի վերջին նյութերը