Իշխանությունը արտահերթ նիստում կքննարկի 315 մլն դոլար վարկ ստանալու մասին նախագիծը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարում: Օրակարգում ընդամենը երկու հարց է՝ ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
Ի տարբերություն առաջինի՝ վերջին նախագիծը խորհրդարանում երկու ընթերցում չի անցնելու. պատգամավորներն Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ վերցնելու մասին համաձայնագիրը կա՛մ հաստատելու են, կա՛մ չեն հաստատելու: Ի դեպ, ըստ ներկայացված նախագծի՝ ԱՄՀ-ից Հայաստանը երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն ԱՄՆ դոլար կարող է ստանալ: Ինչ վերաբերում է ծխախոտներին վերաբերող հարցին, ապա ՀՀ կառավարությունն այս նախագծով հստակեցնում է՝ ինչ ասել է ծխախոտային փոխարինիչ:
Ըստ ներկայացված փաթեթի՝ ծխախոտի փոխարինիչներ են համարվում էլեկտրոնային կամ մորտկոցային հիմքով, մրգային տարբեր համեր ունեցող ծխախոտները: Ո՞րն է ծխախոտի մասին նոր նախագծի իմաստը կամ նպատակը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագծի պատմության ու դրա հիմնավորման՝ նախագծի նպատակը սոսկ սահմանելն է, թե որն է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը»:
Փաստորեն, ընդամենը բառակապակցություն հստակեցնելու հարց են խորհրդարանի լիագումար նիստում ներառել, այն էլ՝ արտահերթ ձևաչափով, խիստ հրատապ»: