Քաղաքական

08.03.2022 20:52


Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն. Արցախի ՏԿԵՆ

Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն. Արցախի ՏԿԵՆ

Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, «Արցախգազ» ընկերությունը հայտնել է, որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։

Այս խորագրի վերջին նյութերը