Լրահոս

08.03.2022 21:45


Վաղարշապատի քրեական հետախույզները 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

Վաղարշապատի քրեական հետախույզները 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալի հիման վրա կայացվել է որոշում` Էջմիածնի բնակիչ, 32-ամյա տղամարդու տանը կատարել զննություն: Զննությամբ օպերատիվ տվյալը հաստատվել է: Նկուղում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով պլաստիկ երկու տարա, որոնցից մեկը՝ 48, մյուսը՝ 108 գրամից ավելի քաշով:

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է ցանել ու մշակել իր հողամասում, պատրաստել և պահել իր օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը