Աշխարհ

08.03.2022 21:20


Samsung-ը կհրաժարվի բոլոր սմարթֆոնների համար լիցքավորման անվճար սարքեր տրամադրելուց

Samsung-ը կհրաժարվի բոլոր սմարթֆոնների համար լիցքավորման անվճար սարքեր տրամադրելուց

Samsung-ը մտադիր է դադարեցնել իր բոլոր սմարթֆոնների փաթեթավորումը լիցքավորման անվճար սարքերով, հայտնում է SamMobile-ը։

Լրագրողները վկայակոչում են Twitter-ի հաղորդագրությունները, որոնց համաձայն կորեական ընկերությունը կդադարեցնի իր բոլոր հեռախոսները լիցքավորման սարքերով փաթեթավորել։ Աղբյուրի համաձայն, Samsung-ն արդեն զգուշացրել է եվրոպացի մանրածախ վաճառողներին, որ նոր սմարթֆոնները չեն համալրվի լիցքավորման սարքով:

Samsung-ը մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էր իր առաջատար սմարթֆոնների համար լիցքավորման անվճար սարքերից, սակայն պարագաներն առկա էին ենթաֆլագմանների և այլ էժան մոդելների տուփերում: Ինսայդերը հայտնել է, որ առանց լիցքավորման սարքի առաջին հեռախոսները կլինեն Galaxy A13-ը, Galaxy A23-ը, Galaxy M23-ը և Galaxy M33-ը։

Լրագրողները նշել են, որ Samsung-ը պաշտոնապես չի հաստատել այս փաստը, սակայն կարծում են, որ աղբյուրի հաղորդագրությունը ճշմարտանման է։ Մասնագետների կարծիքով՝ այս որոշումը ընկերությանը թույլ կտա մեծացնել շահույթը ոչ թանկարժեք հեռախոսների վաճառքից, որոնք ավանդաբար չնչին հավելավճարով են իրացվում։ «Ինչպես Apple-ը, Samsung-ը ևս հայտարարել է, որ խոսքը կայուն զարգացման և բնապահպանության մասին է, բայց նաև զուտ շահույթի մասին է»,-ընդգծել են հեղինակները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը