Երգչուհու հետևորդները շատ են հավանել տեսանյութն ու ջերմ գրառումներ կատարել։
«Ջիգյար բալայա ծնվելու։ Աստված պահապան»,-գրել է Անդրեն։
«Ախ, արքայադուստր է, ուռա։ Ես ասել էի։ Մեռնեմ ջանին»,-ուրախությամբ նշել է Նազենի Հովհաննիսյանը։
«Ուռա՜, հրաշք աղջիկ։ Աստված պահապան լինի։ Առողջ ու բարով գա էս աշխարհ»,-գրել է Սոֆի Մխեյանը։
«Ես էլ ուզեցի 3 երեխա, գնացի ամուսնանամ, վերջ», «Ուխ, Սիրուշո, առողջ բալիկ ծնվի ու ապրի խաղաղ երկնքի տակ։ Դուք ամենալավին եք արժանի». այսպես բազմաթիվ բարեմաղթանքներ են մեկնաբանություններում գրել հետևորդները։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանը 2 երեխա ունեն` 6-ամյա Ռոբերտը և 4-ամյա Միքայելը։
Իր հղիության մասին Սիրուշոն հետևորդներին հայտնել է մի քանի օր առաջ՝ համացանցում տեղադրելով տեսանյութ էլեգանտ, կիպ սև հագուստով։
Սիրուշոն բացահայտել է երրորդ երեխայի սեռը