Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը կտրուկ նվազել է (գրաֆիկ)
Հայաստանում հացահատիկի բերքը և ցորենի արտադրությունը վերջին 4 տարում նվազել է 4 անգամ, պատերազմից հետո կրճատվել են նաև հացահատիկի ցանքատարածքները, ՀՀ-ն ցորեն ներկրում է Ռուսաստանից, նաև Ուկրաինայից, որտեղ ռազմական գործողություններ են․․․
2022 թվականի Պարենի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել էր սննդամթերքի դեֆիցիտ և աննախադեպ բարձր գնաճ, ինչը պայմանավորված էր հիմնականում պարարտանյութերի գնաճով, երաշտով, պահանջարկի կտրուկ ավելացմամբ և այլն։ Այս բացասական սպասումներին գումարվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչը հանգեցրեց համաշխարհային շուկայում ցորենի գների թռիչքաձև աճի։ 2022 թվականի մարտի 7-ի դրությամբ 1 տոննա ցորենի գինը կազմում է մոտ 450 ԱՄՆ դոլար, որը ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր։ Ռուսաստանը և Ուկրաինան աշխարհում խոշորագույն ցորեն արտահանող երկրներից են, հետևաբար, պատերազմի հետևանքով նրանց արտադրության ծավալների կրտուկ նվազումը կարող է հանգեցնել ցորենի դեֆիցիտի համաշխարհային շուկայում։
Պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտը 1 տոկոս անկում է գրանցել, հատկապես՝ մեծ անկում է գրանցվել հացահատիկի արտադրության ճյուղում։ Մասնավորապես՝ 2021 թվականին արտադրվել է 97,2 հազար տոննա ցորեն, որ նախորդ տարվա համեմատ պակաս է 34,4 հազար տոննայով կամ 26,3 տոկոսով։
2021 թվականի ցորենի ցանկատարածությունները կրճատվել են 3000 հա-ով՝ կազմելով 59,1 հազար հա։ Սակայն ցորենի համախառն բերքի անկումը պայմանավորված է հիմնականում ցորենի բերքատվության մակարդակի նվազմամբ։ Մասնավորապես՝ 2022 թվականին երաշտով պայմանավորված 1 հա հողատարածքից ստացվել 16,8 ցենտներ ցորեն, որը 2021 թվականին համեմատ պակաս է 5,7 ցենտներով կամ 25,3 տոկոսով, այսինքն՝ բերքատվությունը շուրջ ¼-ով նվազել է։
Ցորենը հանդիսանում է առաջին անհրաժեշտության ապրանք, որի դեֆիցիտը կամ բարձր գներն էական ազդեցություն են թողնում մարդկանց կենսամակարդակի վրա։ Հայաստանում տարեկան սպառվում է շուրջ 550 հազար տոննա ցորեն։ Ցավոք, 2021 թվականի երաշտը իր զգալի ազդեցություն է թողել Հայաստանի ցորենի ինքնաբավության վրա, այսինքն՝ Հայաստանն էլ ավելի մեծ կախվածություն ունի ցորենի ներկրումից։ 2016 թվականից սկսած նվազել է Հայաստանի ցորենի ինքնաբավության մակարդակը, իսկ արդեն 2021 թվականին արձանագրվել է ինքնաբավության պատմական ամենացածր ցուցանիշը՝ 18 տոկոս։ Ինքնաբավությունը ներառում է ցորենի, ինչպես նաև ցորենի ալյուրի, մակարոնեղենի, էթիլային սպիրտի, թխվածքաբլիթների, հացի և այլ հացամթերքի, օղու տվյալները՝ վերածած ցորենի սպառումները։
Հայաստանն իր բնակչությանը ցորենով ապահովելու հարցը լուծում է ներկրման միջոցով, մասնավորապես՝ 2021 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 270,6 հազար տոննա ցորեն, որի 90 տոկոսը Ռուսատանից է, իսկ 10 տոկոսը՝ Ուկրաինայից։
Քիչ հավանական է, որ 2022 թվականին Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, Ռուսաստանից ցորեն ներկրելիս կունենա արհեստական արգելքներ, սակայն պետք է պատրաստ լինել, որ համաշխարհային շուկայի իրավիճակով պայմանավորված հայ սպառողները պարտադրված են լինելու ավելի թանկ վճարել ռուսական ցորենի համար։ Այսինքն՝ չենք ունենա ցորենի դեֆիցիտ, բայց գինը կտրուկ կբարձրանա։

Աղբյուրը՝ news.am