«Հավերժ ակնածա՛նք այն մայրերին, ովքեր Հայրենիքի փրկության համար իրենց ամենաթանկն են նվիրել». Սեյրան Օհանյան
«Մարտի 8-ին ամբողջ աշխարհում նշում են Կանանց միջազգային օրը:
Եվ պետությունների բարձրաստիճան, փորձառու այրերը գեղեցիկ մաղթանքներ են նվիրում նրանց՝ անկեղծ գնահատանքով մեծարելով մեզ կյանք պարգևող մայրերին, սիրելի կանանց, քույրերին ու դուստրերին:
Սակայն այս նույն աշխարհում, երբ իշխանության ղեկին են հայտնվում քաղաքական անհեռատես, պատահական դեմքեր, պատերազմները հաջորդում են իրար և մահ, ավերածություն տարածելով` կործանում հազարավոր խաղաղ, անզեն էակների՝ կանանց ու երեխաների, տարեց մարդկանց։
Պաշտպանել աշխարհն այդ արհավիրքից այսօր դարձել է առավել դժվար:
Եվ կցանկանայի ի սրտե հավատալ, որ կյանքի հավերժական, անհանգիստ շրջապտույտի մեջ որևէ փորձություն չի կոտրի գեղեցիկ ապրելու, սիրելու, սիրվելու, նոր կյանք արարելու, երջանիկ լինելու կանանց տիեզերական առաքելությունը։ Մաղթում եմ, որ սիրող, պաշտպանող, ուժեղ այրերի անկեղծ, հավատարիմ հոգածությունը թռիչքի նոր թևեր տա նրանց՝ օգնելով հասնել երազանքների ներշնչող բարձրակետին։
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Հավերժ ակնածա՛նք այն մայրերին, ովքեր Հայրենիքի փրկության համար իրենց ամենաթանկն են նվիրել։
Թող խաղաղությունը և օրորոցային վրեժը նոր խնդություն, սփոփանք բերեն նրանց»։

Սեյրան Օհանյան