Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը կանցկացվի առաջիկայում և կրկին Բելառուսի տարածքում
Մոտ ժամանակներս Բելառուսի տարածքում կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո։
«Միամտություն կլինի ենթադրել, որ այսօր ինչ-որ բան կստորագրվի, դրանք ծավալուն նյութեր են, իհարկե, այդ փաստաթղթերի վրա աշխատանքները կշարունակվեն շատ մոտ ապագայում։ Այսպիսով, հաջորդ՝ չորրորդ փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում` շատ մոտ ապագայում»,-ասել է Սլուցկին։
Նա հավելել է, որ չի կարող հստակ ժամկետ նշել, սակայն «մոտ ժամանակներս կճշտվի»։
«Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն վերջնական արդյունքն անմիջապես չի ստացվի, կա ծանր հետևողական աշխատանք անելու»,- ասել է Սլուցկին։

Աղբյուրը՝ tert.am